211652_close_icon
views-count2070 դիտում article-date 18:46 28-09-2020

Երեք հոգով՝ 11 մեդալ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավարտվեց սպորտային մարմնամարզության միջազգային ավանդական մրցաշարը։ Հաջող հանդես եկան մեր բազմամարտիկները: Մի շարք հեղինակավոր մարզիկների դեմ պայքարում երևանցի Արթուր Դավթյանը գրավեց երկրորդ պատվավոր տեղը: Նրա կրտսեր թիմակից Գագիկ Խաչիկյանը երրորդը ճանաչվեց երիտասարդների խմբում: Այս երկյակի արդյունավետ մրցելույթների շնորհիվ մեր հավաքականը թիմային պայքարում ճանաչվեց երկրորդը: Հայաստանի պատվիրակները գոհացրին նաև առանձին գործիքների վրա մրցումներում: Հաստատվեց , որ օղակներ մրցաձևը հիրավի հայկական է համարվում, քանզի պատվո պատվանդանի առաջին և երկրորդ աստիճանները զբաղեցրին համապատասխանաբար Վահագն Դավթյանը և Արթուր Դավթյանը : Նույն մրցաձևում, երիտասարդների պայքարում , Գագիկ Խաչիկյանը երրորդն էր: Վերջինը երկրորդն էր նժույգ թափերում: Վերը նշած բազմամարտիկներ Արթուր Դավթյանը և երիտասարդ Գագիկ Խաչիկյանը նույն հաջորդականությամբ երրորդն էին հենացատկի և զուգափայտի ստուգատեսներում: Այսպիսով ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար Հակոբ Սերոբյանի ուղեկցությամբ, կիևյան մրցաշարում հանդես եկած մեր եռյակի հաշվին գրանցվեց մեկ ոսկե, չորս արծաթ և վեց բրոնզե մեդալ:

Նմանատիպ նյութեր