Հայաստանը ՄԻԵԴ-ին նոր փաստեր է ուղարկել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը այսօր ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները եւ բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ ֆեյսբուքյան էջը։
«Ի լրումն նախորդ օրը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (#ՄԻԵԴ) ներկայացրած պահանջի՝ Հայաստանի Հանրապետությունը այսօր ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր ադրբեջանական զինված ուժերի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները եւ բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ: Դեպքերի ծավալմանը զուգահեռ ՄԻԵԴ կներկայացվեն նոր փաստեր»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։