211652_close_icon
views-count166078 դիտում article-date 16:01 28-09-2020

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ասֆալտով բարձված КамАЗ-ը Զովունիում կողաշրջվել ու փլուզել է քարե գոմը. գյուղացիներն ասում էին. «Լավ էր՝ մենակ Զազոն է սատկել, Նարգիզը, Ծաղիկը, Վարդը, Մեխակն ու մյուսները ողջ են մնացել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել և ընկել է ճանապարհի հարևանությամբ գտնվող քարե անասնագոմի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն անասնագոմում գտնվող 10-ից ավելի խոշոր եղջերավոր անասուններից մեկը սատկել է։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դավիթաշենի հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Նաիրիի տեղամասի 1-04 ծառայության աշխատակիցները՝ Արմիկ Եփրեմյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ КамАЗ-ով գյուղամիջյան՝ տարիներով չվերանորոգվող ճանապարհի կառուցման ասֆալտի հումքն էին տեղափոխում, որպեսզի ճանապարհները բարեկարգեին, սակայն, երևի, ավտոմեքենայի հետ ինչ-որ խնդիր է տեղի ունեցել, ինչն էլ դարձել է կողաշրջման պատճառ։ Գյուղացիներն էլ լսում էին, որ առաջին հերթին կարևոր է՝ մարդկային զոհեր և և վիրավորներ չկան, իսկ անասուններից միայն սատկել է «Զազոն». «Լավ է, որ գոմում եղած «Նարգիզ», «Ծաղիկ», «Վարդ», «Մեխակ», «Մանուշակ», «Թիթեռ», «Նեկտար» անուններով կովերը չեն սատկել»։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճաապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Կառլեն Բաղյանը։ Փաստի առթիվ Ա. Ավետիսանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր