211652_close_icon
views-count37423 դիտում article-date 15:05 28-09-2020

Արտակարգ վթար Արագածոտնի մարզում. 63-ամյա վարորդը КамАЗ-ով բախվել է մի քանի ավտոմեքենաների, այնուհետև հայտնվել բնակչի տան բակում՝ փլուզելով պատի որոշ հատված. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու և Թորամանյան փողոցների խաչմերուկում 63-ամյա Ռաֆայել Բ-ն իր վարած ռուսական համարանիշներով КамАЗ մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Արսեն Վ-ին պատկանող Opel մակնիշի, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Ռադիկ Ս-ին պատկանող Opel մակնիշի, Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Դավիթ Հ-ին պատկանող Opel մակնիշի և Աշտարակի բնակիչ՝ 34-ամյա Սարգիս Մ-ին պատկանող ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Ռաֆայել Բ-ն КамАЗ-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի շինության պարսպին և հայտնվել տան տարածքում, իսկ Ռաֆայել Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր