211652_close_icon
views-count400 դիտում article-date 13:36 28-09-2020

Արցախի ժողովրդին բնակարաններ կամ ապաստան տալու անհրաժեշտություն չկա. ՊՆ ներկայացուցիչ

Արցախի ժողովրդին բնակարաններ կամ ապաստան տրամադրելու կարիք առայժմ չկա. այնտեղ չկա մասսայական տարհանում: «[url=https://armenpress.am/arm/news/1029214.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Մեզ շատ են դիմում Արցախից եկած ժողովրդին ապաստաններ և բնակարաններ տալու հարցով: Ասեմ, որ նման անհրաժեշտություն չկա և, եթե լինի, ապա պաշտոնապես անպայման դրա մասին կհայտարարվի: ՀՀ կառավարությունն ու համապատասխան մարմիններն աշխատում են ու կաշխատեն այս ուղղությամբ և կհայտնեն, թե քանի ապաստարան, քանի հյուրատուն է անհրաժեշտ և ինչ տարիքային անձանց ու որքան բնակչության համար»,- նշեց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Արցախում մասսայական տարհանում տեղի չի ունենում և, որ ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունները սուտ են: Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Նմանատիպ նյութեր