211652_close_icon
views-count1853 դիտում article-date 09:54 28-09-2020

«Լիովին աջակցում եմ հայ ժողովրդին, որը ԼՂ-ում հարձակման է ենթարկվում ադրբեջանական ուժերի կողմից». ԵԽԽՎ-ում Կիպրոսի պատվիրակության ղեկավար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կիպրոսյան պատվիրակության ղեկավար Նիկոս Տորնարիտիսն իր թվիթերյան էջում աջակցություն է հայտնել հայ ժողովրդին Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողությունների կապակցությամբ: «Ես լիովին աջակցում եմ հայ ժողովրդին, որը Լեռնային Ղարաբաղում հարձակման է ենթարկվում ադրբեջանական ուժերի կողմից: Որպես Կիպրոսի պատվիրակության ղեկավար՝ կտեղեկացնեմ գործընկերներիս առկա իրավիճակի մասին»,-գրել է Տորնարիտիսը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Նմանատիպ նյութեր