211652_close_icon
views-count31962 դիտում article-date 09:52 28-09-2020

Թուրք ընդդիմադիր գործիչը նշել է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Թուրքիան ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին. aravot.am

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահը Ունալ Չևիքյոզը հեռուստաեթերով մասնակցել է հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների թեմայով քննարկմանը։ Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2020/09/28/1137822/?fbclid=IwAR2v3ra_r2Ul5rbkMmlmByPQMoMh8C0e33A0HXZyjq062fC3EZrlmVY-0eU]Aravot.am[/url]-ը, ընդդիմադիր գործիչը նշել է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Թուրքիան ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին։ «Ցավոք, շշուկներ կան այն մասին, որ Թուրքիան ջիհադիստների խմբեր է ուղարկել Ադրբեջան»։ Էրդողանի «խոսափող» համարվող թուրքական «Sabah» թերթի կայքը Չևիքյոզի հնչեցրած մտքերը բնորոշել է սկանդալային՝ նշելով, որ այդ գործիչը չի կարողանում «մարսել թուրք-ադրբեջանական բարեկամությունը»։

Նմանատիպ նյութեր