211652_close_icon
views-count2015 դիտում article-date 09:46 28-09-2020

Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ. Արցախի նախագահը հանդիպել է Արցախի ազատամարտիկների միության անդամներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին: Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար: Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը: Հաղթանակն անկասկած մերն է լինելու: Փա՛ռք հայ ժողովրդին: Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր