211652_close_icon
views-count25980 դիտում article-date 09:13 28-09-2020

Սոցցանցերում հայտնվել են արցախա-ադրբեջանական շփման գծում զոհված սիրիացի վարձկանների տվյալները

Աֆրինի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջան ժամանած ու Արցախի պաշտպանության բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցող ստորաբաժանումների անուններ: «[url=https://armenpress.am/arm/news/1029176.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ըստ այդ կազմակերպության տվյալների՝ սպանվել է մոտ 80 գրոհային։ Սիրիացի գրոհայիններն Ադրբեջան են հասել Թուրքիայի տարածքով։ Ստորև բերված է կորուստների ցանկը․ 1․ «Աշ-Շարքիա»-ի բանակը 19 զինյալ է կորցրել 2․ «Ալ Համզաթ» դիվիզիան՝ 4 գրոհային 3․ 51-րդ դիվիզիան 9 գրոհային է կորցրել 4․ «Ջայիշ ալ Նուխբա»-ն կորցրել է 11 գրոհային 5․ «Լևանտական ճակատ»-ից սպանվել է 22 գրոհային 6․ «Ալ Ֆուրկան»-ի բրիգադը 32 զինյալ է կորցրել 7․ «Ալ-Մութասիմ» դիվիզիան կորցրել է 6 գրոհային։

Նմանատիպ նյութեր