211652_close_icon
views-count5020 դիտում article-date 22:25 27-09-2020

Գարիկ Մարտիրոսյան. Կանգնեցրե՛ք պատերազմը. մենք խաղաղության կողմնակից ենք. Tert.am

Ռուսաստանաբնակ հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակմանը՝ հակիճ ներկայացնելով երկրների միջև զարգացած իրավիճակը և ադրբեջանական իշխանություններին մեղադրել պատերազմ հրահրելու համար, հայտնում է T[url=https://www.tert.am/am/news/2020/09/27/garik-martirosyan/3407769]ert.am[/url]-ը «Պատերազմ․ Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար ռազմական և տեղեկատվական աջակցությամբ (և սա արդեն որևէ մեկը չի թաքցնում) նոր պատերազմ է սկսել հայերի դեմ: Պատերազմն ու բռնությունը ադրբեջանական նավթային ռեժիմի բարբարոսական և միամիտ մեթոդներն են, որոնց նպատակը հայ բնակչությանը վախեցնելն է: Եվ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում, երբ բոլորին կատարվածը տեսանելի ու լսելի է։ Այսօր առավոտյան ադրբեջանական զորքերի կողմից հայկական բնակավայրերի հրետանային ռմբակոծությունների հետևանքով սպանվել ու վիրավորվել են հայ խաղաղ բնակիչներ: Սպանությունները շարունակվում են նույնիսկ այս պահերին»,- նշել է Մարտիրոսյանը և խոսել նաև ադրբեջանական իշխանությունների տարածած ապատեղեկատվության մասին։ «Որևէ հայ պատերազմ չի ուզում։ Ո՛չ մեր կողմից, ո՛չ նրանց կողմից զոհեր մենք չենք ուզում։ Կանգնեցրե՛ք պատերազմը։ Մենք խաղաղության կողմնակից ենք»,- եզրափակել է նա։

Նմանատիպ նյութեր