1978 դիտում
21:47 27-09-2020
Մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում արյունատվության համար գրանցվել
Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք արյունատվության մեր կոչին արագ արձագանքելու համար: Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակն ապահովելուն ուղղված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Ողջունելով այս հարցում ձեր պատրաստակամությունը` խնդրում ենք վաղվանից «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» մոտենալուց առաջ նախապես գրանցվելու համար զանգահարել 010-28-38-23 և 010-28-38-11 հեռախոսահամարներով` մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով:
Նշենք, որ այս պահին էլ արյունատվությունը շարունակվում է, ունենք մեծ հոսք և կամավորներ, որոնց կենտրոնը կսպասարկի մինչև օրվա վերջ:
Մեր ուժը մեր համախմբվածության մեջ է:
Ով կարող է հանդիսանալ դոնոր՝ [url=https://blood.am/arm/blood-donors/information?fbclid=IwAR0JHd_eVLdpG4dvVF3iXAJZT_JvKkmWqKUUSNU9PurNfniFc91N5MS3urQ]այստեղ.[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
751 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
718 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ