211652_close_icon
views-count8318 դիտում article-date 16:13 27-09-2020

Հակառակորդի սադրանքների պատճառով ծանր վիրավորված քաղաքացիները տեղափոխվում են Ստեփանակերտ

Արցախի Հանրապետության ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած մարտական գործողությունների հետևանքով ծանր վիրավորված քաղաքացիները տեղափոխվում են Ստեփանակերտի բժշկական կենտրոններ [url=https://armenpress.am/arm/news/1029034.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը։ «Այս պահին ԱՀ առողջապահության համակարգն ամբողջությամբ բերված է բարձր պատրաստականության, հիվանդանոցները հնարավորություն ունեն ընդունելու վիրավորներին, և այս պահին ընդունվում են։ Բոլոր բուժաշխատողները, բժիշկներն արդեն կատարում են իրենց առջև դրված բոլոր պարտականությունները։ Շրջաններից ծանր դեպքերը տեղափոխվում են Ստեփանակերտի բուժհաստատություններ»,- նշեց Առաքելյանը։ Նրա խոսքով՝ իրենց գերատեսչության ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններն ամբողջությամբ ապահովված են համապատասխան քանակի դեղորայքով, բժշկական նյութերով և այլ անհրաժեշտ պարագաներով։ Առաքելյանը հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում լինելու է աջակցություն ցանկացած դեպքում։

Նմանատիպ նյութեր