211652_close_icon
views-count31522 դիտում article-date 16:06 27-09-2020

Ես կնախաձեռնեմ հավաք և կմեկնենք սահման. Արթուր Վանեցյան․ Armlur.am

«Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին: Այս մասին [url=https://armlur.am/1044717/?fbclid=IwAR1qKcFNUMwrfl104iY1scheNivnGMQxjl1EebHhd_bHktLMnUaH-kzG6EU]armlur.am[/url]-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։ Մեր դիտարկմանը, թե արդյոք իր կուսակցության անձինք հավաքվում են սահման մեկնելու համար Արթուր Վանեցյանը նշեց. «Ես կնախաձեռնեմ հավաք եւ կմեկնենք սահման, բայց հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը մեր բոլոր գործողությունները համաձայնեցնելու ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Նմանատիպ նյութեր