211652_close_icon
views-count1106 դիտում article-date 14:35 27-09-2020

ՌԴ ԱԳ նախարարը Մնացականյանի հետ զրույցում ընդգծել է շփման գծում կրակի դադարեցման անհրաժեշտությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն: Մնացականյանի հետ հեռախոսազրույցում Սերգեյ Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, սպանվածների ու վիրավորների վերաբերյալ ստացվող տեղեկատվության կապակցությամբ: Ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը:

Նմանատիպ նյութեր