211652_close_icon
views-count6118 դիտում article-date 12:45 27-09-2020

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ․ Վահրամ Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետությունում քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ «Մենք այս պահին ունենք տասնյակ վիրավորներ քաղաքացիական անձանց շրջանում։ Հիմնականում հակառակորդը խփել է հրետանու միջոցով և քաղաքացիական բնակավայրերի վրա։ Ցավոք՝ ունենք նաև 2 զոհ՝ մեկ կին և մեկ երեխա»,- նշել է Պողոսյանը։ Նրա խոսքով՝ վիրավորները ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր