211652_close_icon
views-count27013 դիտում article-date 12:44 27-09-2020

Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմի, հիմա էլ պատրաստ և արժանի լինենք մեր Հաղթանակին. Աստված մեզ պահապան. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է շփման գծում Ադրբեջանի կողմից այսօր սանձազերծված սադրանքին։ Նա ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/Vladimir-Gasparyan-%D5%8E%D5%AC%D5%A1%D5%A4%D5%AB%D5%B4%D5%AB%D6%80-%D4%B3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-104679561257631/]էջում [/url]գրել է. Պատերազմ է: Առաջին անգամը չէ ոչ անցած երեսուն տարիներին, ոչ էլ մեր պատմության ողջ ընթացքում: Եվ առաջին անգամը չէ, որ ազգովի ոտքի ենք կանգնել՝ մեր տունը, մեր երեխաներին, մեր ապագան պաշտպանելու: Պատմությունն է վկայում՝ երբ ազգովի ենք ելնում՝ հաղթում ենք: Հիմա էլ այդպես է: Բանակը թշնամուն մահացու հակահարված է տալիս ռազմաճակատի ողջ երկարությամբ, կամավորական ջոկատներն արդեն առաջին գծում են, մոբիլիզացված է ողջ քաղաքացիական բնակչությունն՝ իր ենթակառուցվածքներով, մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները: Մենք միասնական ենք: Մեզ թիկունք են Արդարությունը, Հայրենիքը, Աստված: Ուրեմն՝ Հաղթանակն այլընտրանք չունի: Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմի, հիմա էլ պատրաստ և արժանի լինենք մեր Հաղթանակին: Աստված մեզ պահապան:

Նմանատիպ նյութեր