211652_close_icon
views-count16343 դիտում article-date 12:00 27-09-2020

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն: «Ըստ առկա տեղեկատվության, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրվել է: Երկու կողմից էլ շփման գծի երկայնքով ընթանում է ինտենսիվ կրակ: Ստացվում են կորուստների մասին հաղորդագրություններ: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր