211652_close_icon
views-count9057 դիտում article-date 18:37 26-09-2020

Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվար վարակվել է կորոնավիրուսով. Tert.am

Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվարի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/09/26/school-coronavirus/3406443]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը։ «Այն դասարանները, որտեղ իրենք դասավանդել են, անցել են հեռավար ուսուցման։ Բնականոն դասապրոցեսը դպրոցում շարունակվում է, 40 բացակա է եղել 500 հոգուց »,-ասաց նա։ Օֆելյա Կամավոսյանի խոսքով ՝ սա միակ դպրոցը չէ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր, Տավուշի մարզի Նոյմբերյան քաղաքի դպրոցներում ևս գրանցվել են դեպքեր։ Ըստ նրա՝ դպրոցները ժամանակավորապես փակելու մասին խոսք չկա։ Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/26/school-coronavirus/3406443]Tert.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր