211652_close_icon
views-count2637 դիտում article-date 19:16 26-09-2020

Գագիկ Կարպիս Փաշոյան. Ծառուկյանի կալանավորումը ֆարս է, քաղաքական նպատակահարմարությամբ ընտրովի արդարադատության կիրառում

Հրապարակախոս, լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ու ԲՀԿ֊ն տարբեր աշխարհներից ենք, ընդհանրապես որևէ հատման տեղ չունենք և կարծում եմ, պարզից էլ պարզ է, թե ինչքան վատ եմ վերաբերվում այդ քաղաքական ուժին։ Բայց նաև չեմ կարող չարձանագրել, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը ֆարս է, քաղաքական նպատակահարմարությամբ ընտրովի արդարադատության կիրառում։ Այլ խոսքով՝ այս ամենն ընդամենը Նիկոլ Փաշինյանի վախերի պարզունակ դրսևորումն է։ 2018-ին, երբ պնդում էինք, թե եկել է նաև ԲՀԿ֊ի հարցերը լուծելու ժամանակը, ՔՊ֊ական գիտունիկները կշտամբանքով էին վերաբերվում այդ մոտեցմանը՝ պիտակելով որպես մարգինալ և ռադիկալ։ Եվ ահա միայն երկու տարվա սիրախաղից և քաղաքական ուժի գոյությունը լեգիտիմացնելուց հետո ինքնավստահ դեմքի արտահայտությամբ եկել ու հեքիաթներ են պատմում անմեղ այդ արարածները և ոչ թե պետության շահերից ելնելով, այլ՝ Նիկոլի վախերով պայմանավորված։ Ես կեղծիքին ու մարդկային ստորաքարշությանը չեմ կարող աջակցել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր