2132 դիտում
18:21 26-09-2020
ԲՀԿ-ի հանդեպ քաղաքական նպատակներով իրականացվող հետապնդումը վկայում է ՀՀ-ում օրենքի իշխանության հետընթացի մասին․ Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցություն
Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում շարունակվող քաղաքական իրավիճակի, մասնավորապես՝ անվտանգության ծառայությունների կողմից ընդդիմության նկատմամբ միտումնավոր հարձակումների կապակցությամբ: Այս մասին հ[url=https://www.ecrparty.eu/article/press_release_ecr_party_criticises_arrests_in_armenia?fbclid=IwAR2Xm3slEWhGE2f2vviAqV19QL_6Nuco_nz0f871uRWFL4nc_cL3iU0a0zU]այտարարությունն [/url]իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Հայաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան »-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ սեպտեմբերի 25-ին, կալանավորվել է: Քաղաքական նպատակներով իրականացվող այս հետապնդումը վկայում է օրենքի իշխանության մտահոգիչ հետընթացի, խոսքի և արտահայտվելու իրավունքի, Հայաստանում ընդդիմության գործունեության ազատ իրակացմանն ուղղված խախտումների մասին: Այս գործողությունները վտանգի տակ են դնում Հայաստանում ժողովրդավարության ընթացքը և զրոյացնում վերջին տարիներին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս իշխանությունների կողմից քաղաքական նպատակներով ենթարկվել է անարդար վերաբերմունքի:
Պահպանողականների և ռեֆորմիստների եվրոպական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, նրա ղեկավարին և իշխանությունների կողմից թիրախավորվող մեր մյուս գործընկերներին: Մենք ուշադրությամբ հետևելու ենք Հայաստանում ծավալվող իրադարձություններին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
767 դիտում
13:24 25-05-2015
ԲՀԿ նախագահը մասնակցել է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի խորհրդի նիստին
1574 դիտում
20:53 08-02-2016
Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքը հանդիպում է ունեցել ԲՀԿ ղեկավար կազմի հետ
Այս բաժնից
505 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1048 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
526 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում