211652_close_icon
views-count112521 դիտում article-date 17:27 26-09-2020

Լարված իրավիճակ Մասիվի դատարանում. ձերբակալված միլպետի և օպերլիազորների գործընկերները ասում էին. Մարդիկ օր ու գիշեր պայքարեն հանցավորության դեմ ու հիմա անհիմն ձերբակալվե՞ն. փաստաբանն էլ ասում է. Նիստը անհիմն հետաձգում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է, լարված ու անհանգիստ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության՝ ժողովրդին հայտնի Մասիվի դատարանում։ Ինչպես տեղից հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, դատարանի բակում են հավաքվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայության կողմից որպես կասկածյալներ ձերբակալված, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Ասատրյանի, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Տիգրան Ավանեսյանը, Գրիգոր Մխիթարյանը և Նարեկ Բարսեղյանի հարազատները, ընկերներն ու գործընկերները, ովքեր պահանջում են, որպեսզի նախաքննությունն ու դատաքննությունը տեղի ունենան բաց, թափանցիկ և արդարացի։ Ձերբակալվածների շահերի պաշտպան, փաստաբան Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/hrant.vardanyan.5203/posts/2635949543313585]էջում [/url]գրել է. «ՀՔԾ քննիչները ջանասիրաբար հրաժարվում են ներկայանալ դատարան, փորձում են մեղադրանք առաջադրել, որը ևս չի ստացվում։ Այն, որ ոստիկանները ամենաանպաշտպանն են մեր երկրում, դա փաստ է։ Ներկա պահին կոպտորեն խախտվում են ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպեր լիազորների իրավունքները։ Դատարանն էլ իր հերթին է ամեն կերպ աջակցում ՀՔԾ֊ին, արդեն 2֊րդ անգամ հետաձգեց նիստը, ասել է թե սպասում է մինչև ՀՔԾ քննիչները կալանքի միջնորդությունը մուտք անեն դատարան, որ քննի միասին ու օպերներին բարով, խերով կալանավորեն։ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ դարձրել են իրավաբանների գերիշխանություն և արդարության քողի տակ իրավական բեսպրիդել են իրականացնում։ Չեմ հանդուրժելու։ Իրավունքի գերիշխանությունը Հայաստանի Հանրապետությունում այլընտրանք չունի»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Դատավորներ Գրիգորյանն ու Մելիքսեթյանը, չգիտես ինչու, դատական նիստերը արհեստականորեն առավոտվանից հետաձգում են։ Եթե իրենց պետք է լինում, դատերը կայծակնային արագությամբ նշանակում են ու Մակարովի գյուլի նման էլ վճիռները հրապարակում են։ Բա հիմա ի՞նչն է խանգարում, որ առավոտվանից հետաձգում են դատերը»։ Իսկ դատարանի մոտ հավաքված ձերբակալված ոստիկանների գործընկերներն էլ ասում էին. «Եթե արդարությունը չվերականգնվի, որ մեր գործընկերները, ովքեր կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները, ապա բոլորս մեկ մարդու նման պատրաստ ենք ոստիկանության ղեկավար կազմին հանձնել մեր ծառայողական վկայականներն ու հրաժարվել աշխատել ոստիկանության համակարգում, քանի որ այդկերպ ավելի պաշտպանված կլինենք, քան հիմա, երբ մեր գործընկերներն օր ու գիշեր պայքարել են հանցավորության դեմ, հիմա անհիմն մեղադրվում են իրենց չարած ինչ-որ հանցանքի մեջ»։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/09/26/1165419/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ որպես կասկածյալներ ձերբակալվել էին ոստիկանության Նոր Նորքի բաժնի 4 աշխատակից։ Նրանք են՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Ասատրյանը, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Տիգրան Ավանեսյանը, Գրիգոր Մխիթարյանը և Նարեկ Բարսեղյանը։ Նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակել, թե ինչ քրեական գործի շրջանակում են նշված անձինք ձերբակալվել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր