211652_close_icon
views-count1273 դիտում article-date 14:46 26-09-2020

ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Հայաստանի Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը: «Ցանկանում եմ փաստել, որ կորոնավիրուսի շարունակվող համավարակն աննախադեպ մարտահրավեր է բոլորիս համար: Մաղթում եմ Ձեզ, ձեր կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին ուժ, կորով և առողջություն կորոնավիրուսը հաղթահարելու համատեղ ջանքերում»,- մասնավորապես ասված է Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր