211652_close_icon
views-count2047 դիտում article-date 10:37 26-09-2020

ԱՀԿ-ն հորդորում է գրիպի պատվաստումների ընթացքում առաջնահերթությունը տալ տարեցներին և բուժաշխատողներին․ «Ամերիկայի ձայն»

Միավորված ազգերի կազմակերպության առողջապահական գործակալությունը խորհուրդ է տալիս, որ COVID-19 համաճարակի ընթացքում սեզոնային գրիպի պատվաստման ծրագրերում առաջնահերթությունը տրվի բուժաշխատողներին և տարեցներին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5598543.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրիպի պատվաստումների բաժնի ղեկավար, դոկտոր Էն Մոենն ասել է, որ պահանջարկի մեծ ալիք է գրանցվել. «Մենք այժմ տեղեկանում ենք, որ կան երկրներ, որոնք դժվարություններ ունեն գրիպի պատվաստանյութեր ձեռք բերելու գործում»: Մոենը նաև ասել է, որ հարավային շրջանները գրիպի տարածման ռեկորդային ցածր մակարդակ են ունեցել, որը մասամբ կապված է սոցիալական հեռավորության միջոցառումների և ճանապարհորդության սահմանափակումների հետ: Վերջինիս խոսքով՝ իրենք հույս ունեն, որ հյուսիսային շրջանները կհետևեն այդ օրինակին՝ կիրառելով նույն միջոցառումները և իրականացնելով լայնածավալ պատվաստումներ: Այդուհանդերձ, մասնագետը զգուշացրել է՝ տարբեր երկրներում արգելափակումների վերացումից հետո հնարավոր է, որ գրիպը նորից տարածվի: Ըստ բանախոսի՝ սեզոնային գրիպից տարեկան միջին հաշվով աշխարհում 290․000-650․000 մարդ է մահանում:

Նմանատիպ նյութեր