211652_close_icon
views-count1799 դիտում article-date 10:01 26-09-2020

Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սնանկության դատարանում նոր զարգացումներ են սպասվում: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը մտել էր Սնանկության դատարան, ինչի արդյունքում քրեական գործեր էին հարուցվել երկու դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ: Սակայն այդքանով Սնանկության դատարանի շուրջ կատարվող իրադարձությունները չավարտվեցին: Այս կառույցի դատավորները շարունակում են մնալ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում: Եվ հիմա, կարծես թե, Սնանկության դատարանի հեղինակությունը վտանգված է, և հենց դա է պատճառը, որ այդ դատարանի շատ դատավորներ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դիմումներ են գրում ՝ այլ դատարաններ տեղափոխվելու խնդրանքով: Առաջիկայում ականատես ենք լինելու նաև այլ դատարանների դատավորների, որոնք համակարգից ազատման դիմումներ են ներկայացնելու: Հիշեցնենք, որ Գևորգ Նարինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու կամ օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Արա Կուբանյանն էլ մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր