211652_close_icon
views-count1685 դիտում article-date 09:13 26-09-2020

ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես երևում է, ՀՀ Սահմանադրական դատարանում ճգնաժամը նոր է սկսում: Բանն այն է, որ Սահմանադրական դատարանը եռօրյա քննարկումներից հետո այդպես էլ նոր նախագահ չընտրեց: ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց դատարանի նախագահի պաշտոնը ստանձնելու համար: Նա հավաքեց երկու կողմ, երեք դեմ ձայներ. երեք դատավոր քվեարկությանը չի մասնակցել: Ընդգծենք` քանի որ Խունդկարյանը միակ թեկնածուն էր, ապա նրան ընտրվելու համար անհրաժեշտ էր հինգ կողմ ձայն, սակայն նա, ըստ էության, ստացավ երկու կողմ ձայն, որից մեկ կողմ ձայնը ինքն է իրեն տվել, և երեք դեմ ձայն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ կողմ ձայնը Խունդկարյանը ստացել է Էդգար Շաթիրյանի կողմից, դեմ ձայներից մեկն էլ Արևիկ Պետրոսյանն է տվել, իսկ, ահա, Հրայր Թովմասյանը, Վահե Գրիգորյանը չեն էլ մասնակցել քվեարկությանը: Ինչ վերաբերում է փոխնախագահի ընտրությանը, օրակարգային այս հարցին անդրադառնալ չեն էլ հասցրել. երկուշաբթի ժամը 11-ին կքննարկվի նաև այդ հարցը: Եվս մեկ անգամ նկատենք, որ Հրայր Թովմասյանն ու Վահե Գրիգորյանը կարծես թե «կոալիցիա» են կազմել՝ ընդդեմ Խունդկարյանի, ու ամեն ինչ անում են, որ կա՛մ Արման Դիլանյանը, կա՛մ երրորդ մարդ ընտրվի ՍԴ նապագահ, միայն ոչ Խունդկարյանը։ Բայց, ինչպես կանխատեսել էինք, ՍԴ նախագահի ընտրությունների 2-րդ փուլ է լինելու, ու չի բացառվում՝ երկրորդ փուլում ևս առաջադրվի միայն Խունդկարյանը և ընտրվի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր