211652_close_icon
views-count2660 դիտում article-date 23:35 25-09-2020

Լոռու մարզի Լեռնապատ համայնքում շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոռու մարզի Լեռնապատ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ծանոթացավ այստեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին: Լեռնապատում 2020թ. իրականացվում է 2 սուբվենցիոն ծրագիր՝ 11-րդ փողոցի չասֆալտապատված հատվածի վերականգնում և ասֆալտապատում(պայմանագրային արժեքը 13.497 մլն դրամ, որից 7.424 մլն` պետական և 6.073 մլն` համայնքային ներդրում) և համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում(պայմանագրային արժեքը կազմել է 9.89 մլն դրամ, որից 4.945 մլն` պետական և 4.945 մլն` համայնքային ներդրում): Ճանապարհաշինական աշխատանքներն այստեղ մեկնարկել են շուրջ 1 ամիս առաջ: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է համայնքի 11-րդ փողոցի շուրջ 300 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ հատվածի ասֆալտապատում: Ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել նոյեմբերի վերջին: Մարզի ղեկավարի պահանջն է աշխատանքներն իրականացնել որակով և ավարտին հասցնել ժամկետների մեջ: Մարզպետը ծանոթանում է նաև արդեն իսկ ձեռքբերված գյուղտեխնիկային. գնվել են գյուղատնտեսական սարքավորումներ, այդ թվում` խոտհնձիչ, եռախոփ գութան, կուլտիվատոր, հողաֆրեզ, կարտոֆիլացան, կարտոֆիլահան և խոտամամլիչ: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում յուրաքանչյուր տարի 20-25 տոկոսով կավելանա մշակվող վարելահողերի և հնձված խոտհարքների քանակը, կխթանվի կարտոֆիլագործությունը և անասնապահությունը, ավելի դյուրին կիրականացվեն հողամշակման աշխատանքները, ինչպես նաև կավելանան համայնքի բյուջեի մուտքերը` ի հաշիվ սարքավորումներով մատուցվող ծառայությունների: Այցի շրջանակներում Ա. Ղուկասյանը ծանոթացավ նաև Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանաշինության ծրագրի ընթացքին: Այստեղ ՀՀ պետական բյուջեից 2018թ., 2019թ. հատկացված միջոցներով ավարտին է հասցվել 9 կիսակառույցի շինարարություն: Մարզի ղեկավարը շնորհավորում է ընտանիքներին 30 տարի անց սեփական քարաշեն հարկ ունենալու կապակցությամբ և նշում, որ այսքան երկար տարիներ չլուծված խնդիրը նոր Հայաստանում հնարավոր է եղել իրականություն դարձնել ընդամենը 1-2 տարում: Բնակիչների ոգևորությունն աննկարագրելի է։ Մարզպետը նաև նշում է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել տների գազաֆիկացման և էլեկտրաֆիկացման հարցում: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 7-ի N712-Ն որոշմամբ պետբյուջեից «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման շրջանակներում Լոռու մարզին հատկացվել է ևս 1,868 մլրդ դրամ: Այդ միջոցներից 1,819 մլրդ դրամը նախատեսված է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 153 ընտանիքի համար բնակելի տների կառուցման նպատակով (1,817 մլրդ դրամը՝ բուն շինարարական, իսկ 1,989 մլն դրամը՝ արդեն շինարարությունն ավարտված բնակելի տների չափագրման աշխատանքների համար): Տների կառուցումը վստահվել է «Ֆուլլեր տնաշինական կենտրոնին»: Նշված շահառուներից 34-ը դարձյալ Լեռնապատից են. 15 ընտանիքի տների կառուցման համար արդեն կատարվել են հիմնային աշխատանքներ: Ա. Ղուկասյանը հույս է հատնում, որ շինարարությունը արագ տեմպերով կընթանա և նրանք նույնպես սեփական հարկ ունենալու երջանկությունը կվայելեն: ✅Լեռնապատում ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ «Բնակարանների գնման վկայագրեր» է հանձնվել 54 ընտանիքի, ընդ որում նրանցից 35-ն արդեն ձեռք է բերել բնակելի տուն կամ բնակարան: ԲԳՎ ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի 1-ը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր