211652_close_icon
views-count1018 դիտում article-date 17:16 25-09-2020

Հայաստանի սպորտային մարմնամարզիկները մեկնեցին Կիև

Հայաստանի սպորտային մարմնամարզիկները, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ուղեկցությամբ այսօր մեկնեցին Կիև՝ մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարին։ Այն ընդգրկված է մարզաձևի համաշխարհային ֆեդերացիայի օրացուցային ծրագրում։ Խաղարկվում են օլիմպիական խաղերի, աշխարհի և ԽՍՀՄ չեմպիոնուհի, Ուկրաինայի մարմնամարզության ֆեդերացիայի գործող նախագահ Ստելլա Զախարովայի անվան մրցանակները։ Ստուգատեսը մեծ հեղինակություն է վայելում և այդ է վկայում ուժեղագույնների ամենամյա մասնակցությունը ։ Մրցումերի հետաքրքրությունը մեծ է հատկապես այն առումով , որ մարմնամարզիկները երկարատև դադարից հետո հնարավորություն կունենան ստուգելու իրենց ունակությունները։ Մեր երկիրը ներկայացնում են Վահագն Դավթյանը / օղակներ /, Արթուր Դավթյանն ու Գագիկ Խաչիկյանը / բազմամարտ /։ Նրանք հայրենիք կվերադառնան սեպտեմբերի 28 –ին։

Նմանատիպ նյութեր