4469 դիտում
15:10 25-09-2020
Գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորների շրջանում
Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվն աճում է, մասնագետները հորդորում են խստագույն ձևով հետևել համաճակային կանոններին:
«[url=https://armenpress.am/arm/news/1028792.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը նշեց, որ որոշ սահմանափակումների վերացումից, որոշների թուլացումից հետո անցկացվում են բազմամարդ հարսանիքներ, հոգեհանգստյան արարողություններ, իսկ շատ դեպքերում համաճարակային կանոնները չեն պահպանվում, դրա հետևանքով գրանցվում է վարակվածության թվի աճ:
«Վերջերս դեպք ունեցանք, որ մարդիկ գնացել էին Տաթևի վանք էքսկուրսիա, ամբողջ զբոսաշրջային միկրոավտոբուսի ուղևորները վարակվել էին: Նրանցից մեկն էլ գնացել էր հոգեհանգստի, և այնտեղ նույնպես վարակում էր եղել: Եվ հիմա մենք խնդիր ունենք Սիսիանում: Բոլոր կոնտակտավորները ինքնամեկուսացվել են: Մեկ անգամ ևս հորդորում եմ մեր քաղաքացիներին զգոն լինել, հետևել համաճարակային պարզ կանոններին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն»,- ասաց Լուսինե Պարոնյանը:
Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48 643 դեպք, որոնցից 43 401-ն` առողջացած: Վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 392 նոր դեպք և 135 առողջացած։ Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:
Նմանատիպ նյութեր
1213 դիտում
13:26 07-11-2021
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 91 նոր դեպք. գրանցվել է մահվան մեկ դեպք
4462 դիտում
17:30 06-03-2020
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք Է գրանցվել
2023 դիտում
16:59 18-03-2020
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել
Այս բաժնից
484 դիտում
17:06 17-04-2024
Տանից տարել են համակարգիչները, փաստաթղթերը, դրոշները և այլ իրեր. Շահինյանը մանրամասներ է հայտնում. ArmLur.am