211652_close_icon
views-count1115 դիտում article-date 14:48 25-09-2020

Նորվեգիայի թագավորը հոսպիտալացվել է

Նորվեգիայի Հարալդ V թագավորին սեպտեմբերի 25-ի առավոտյան հիվանդանոց են տեղափոխե;լ: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, այդ մասին հայտնել է Նորվեգիայի հեռագրական բյուրոն՝ վկայակոդչելով արքայական ընտանիքի մամուլի ծառայությունը։ Մամուլի ծառայությունը չի հայտնել թագավորի հոսպիտալացման պատճառը։ Հարալդ V-ն 83 տարեկան է, նա գահ է բարձրացել 1991 թվականին: Սեպտեմբերի 24-ին թագավորը մասնակցել է Օսլոյում կայացած պաշտոնական միջոցառումներից մեկին։ Սեպտեմբերի 25-ին թագաժառանգ Հոկոնը հոր փոխարեն կղեկավարի Պետխորհրդի նիստը:

Նմանատիպ նյութեր