211652_close_icon
views-count1972 դիտում article-date 10:13 25-09-2020

Առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է այքոսներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախարարությունը ծխախոտի դեմ պայքարելուց հետո անցել է, այսպես ասած, այքոսներին։ Նախարարությունը մտադիր է կանոնակարգել հայկական շուկայում առկա և ներկայումս չկանոնակարգված, տաքացվող ծխախոտ արտադրատեսակի հետ կապված հարաբերությունները: Ըստ ԱՆ-ի՝ տաքացվող ծխախոտի օգտագործման ընթացքում պետք է բացառված լինի ծխախոտի այրումը կամ կիսաայրումը: Բացի այս, տաքացվող ծխախոտի համար հիմնական նախազգուշացման տեքստերը կշարադրվեն հետևյալ կերպ՝ «Ծխելը վնասակար է առողջությանը» կամ «Ծխախոտի օգտագործումը վնասակար է առողջությանը», «Ծխելը կարող է լինել մահացու», «Ծխելը լրջորեն վնասում է Ձեզ և Ձեզ շրջապատող անձանց»: Իսկ, ահա, տաքացվող սիգարետի լրացուցիչ նախազգուշացման տեքստերը կշարադրվեն «Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ», «Պահպանեք երեխաներին, թույլ մի՛ տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը», «Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային» արտահայտություններով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շրջանակային կոնվենցիայի կողմերի 8-րդ կոնֆերանսի 22-րդ որոշմամբ՝ տաքացվող ծխախոտը դասվել է որպես ծխախոտային արտադրատեսակ և դրա վրա տարածվում են կոնվենցիայի բոլոր դրույթները: Մյուս կողմից՝ ՀՀ-ում այս տարվա փետրվարի 13-ին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը, որի դրույթները համահունչ են կոնվենցիայի դրույթներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր