211652_close_icon
views-count3389 դիտում article-date 21:16 24-09-2020

Սեպտեմբերի 26-27-ին Ձորաղբյուրում՝ Կանաչ ուսուցման կենտրոնում, տեղի կունենա Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 26-27-ին Ձորաղբյուրում՝ Կանաչ ուսուցման կենտրոնում, տեղի կունենա Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնը Փառատոնի միջոցով «Կանաչ արահետ» ՀԿ-ն նպատակ ունի դրական փոփոխությունների միջոցով նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ավանդական ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից մասնակցելու են այս տարվա Բերքի փառատոնին: Փառատոնը կուղեկցվի բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով: Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնում կցուցադրվեն նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները: Բացման արարողությանը պաշտոնական ելույթով հանդես կգան՝  Պրն. Արթուր Մարտիրոսյան, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  Պրն․Տիգրան Գաբրիելյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ  Տկն․ Լուսինե Բադալյան, տկն․ Սոֆյա Հովսեփյան, պրն․ Հրանտ Այվազյան, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ  Պրն. Ժիրայր Միրզոյան, ԱՀ Տարածքային կառավարման նախարարություն  Պրն․ Շոմբի Շարփ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող (ենթակա՝ հաստատման)  Պրն․ Դմիտրի Մարիյասին, ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ, (ենթակա՝ հաստատման)  Պրն․ Պասկալ Բոկկերս – ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում, ծրագրի ղեկավար  Տկն․ Նունե Սարուխանյան – Կանաչ Արահետ ՀԿ, նախագահ Փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները և տարբեր կազմակերպություններ ու հնարավոր ներդրողներ կարող են հանդիպել՝ փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով: Միջոցառման ընթացքում կլինի նաև հատուկ մրցանակաբաշխություն և ցուցադրողներին կտրվեն մրցանակներ և նվերներ` Լավագույն ֆերմերային խումբ, Լավագույն կանանց ֆերմերային խումբ եվ Լավագույն ձեռներեց անվանակարգերում: Փառատոնն ուղեկցվելու է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով: Փառատոնի հիմնական կազմակերպիչներն են՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Կանաչ Ուսուցման Կենտրոն ՍՊԸ-ն ու Կանաչ արահետ ՀԿ: Փառատոնի մասնակից եվ աջակից կազմակերպություններն են՝ Հայաստանում Ավստրիական Զարգացման Գործակալությունը, Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցը (CENN), Վրաստան, Ռազմավարության Զարգացման Գործակալություն ՀԿ-ն, Առաքելություն-Հայաստան, Ագրի Կոնցեպտ կազմակերպությունները, Վորլդ Վիժն Հայաստան, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական կլոր սեղան բարեգործական հիմնադրամ, “Հրաշք այգի” գյուղատնտեսական խանութների ցանցը, Արտ Լանչ Սննդի Ծառայության Ցանցը ու մի շարք կազմակերպություններ, կանանց խմբեր: Միասին՝ մենք կստեղծենք ավելի ուժեղ և գործունյա գյուղական համայնքներ Հայաստանում` նպաստելով գյուղական արտադրության հզորացմանը: [b]Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ Կանաչ Արահետ Գյուղատնտեսության աջակցության ՀԿ Հեռ. + (374) 10 575995/11 Բջջ. Հեռ. + (374) 93 725558; + (374) 99 455115 Էլ փոստ. [email protected] www.greenlane.am[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր