211652_close_icon
views-count525 դիտում article-date 17:48 24-09-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 23-ից 24-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 19, անձնական ունեցվածքի գողության` 18, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, սպանության սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու և զենք-զինամթերքի հայտնաբերման ու ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու կամ կրելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր