211652_close_icon
views-count1218 դիտում article-date 16:50 24-09-2020

Խուլեն Լոպատեգի. «Բավարիայի» պես թիմ Եվրոպայում վաղուց չէր եղել

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպատեգին անդրադարձել է «Բավարիային», որի հետ այսօր հանդիպելու է Եվրոպայի Սուպերգավաթի համար: «Նման թիմ Եվրոպայում վաղուց չէր եղել: «Բավարիան» ունի մարզիչ, որը ամենաբարձր գնահատականների է արժանի, թե ինչպես է ղեկավարել թիմը և իրեն դրսևորել: Շատ բարդ է կրկնել նրա նվաճումները: Այդ թիմը հստակ գիտի, թե ինչպես է ցանկանում խաղալ, հարձակվել և պաշտպանվել», ասել է Լոպատեգին: Բուդեպեշտում կայանալիք «Բավարիա» - «Սևիլյա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր