211652_close_icon
views-count1498 դիտում article-date 16:44 24-09-2020

Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Իսպանիայի Սենատը սեպտեմբերի 23-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելուն կողմ է քվեարկել 243 խորհրդարանական, դեմ քվեարկողներ չեն եղել: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Նմանատիպ նյութեր