211652_close_icon
views-count1920 դիտում article-date 14:47 24-09-2020

Շատ ավելի նպատակահարմար է, որ գյուղական ճանապարհները ոչ թե ասֆալտվեն, այլ սալարկվեն. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կարգավորվել համայնքային ճանապարհների, փողոցների կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացակարգը: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը նշեց. «Մենք բավական երկար ժամանակ քննարկում ենք գյուղական, տեղական նշանակության ճանապարհների որակի լավարկման հարցը, որովհետև գիտեք, ցավոք սրտի մեր շատ գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են: Մեզ համար ռազմավարական խնդիր է գյուղական համայնքներում կյանքի որակի փոփոխությունը և նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ընդգծել ենք, որ բնակավայրը պետք է ինքնին չնշանակի որոշակի ապրելակերպ: Շատ դեպքերում ռելիեֆից, համայնքի բյուջեից կախված, նաև զուտ գեղագիտական նկատառումներից ելնելով շատ ավելի նպատակահարմար է, որ այդ ճանապարհները ոչ թե ասֆալտվեն, այլ սալարկվեն: Եկանք եզրակացության, որ կան համայնքներ, որոնք իրենց ռեսւորսն ունեն, քար կա, քարի հանք կա իրենց տարածքում և կարող են իրենց միջոցներով փողոցների սալարկումն իրականացնել, տեղի բնակիչներին ներգրավել»,- ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ արդեն մի քանի համայնքում փորձում են իրականացնել այդ գործընթացը:

Նմանատիպ նյութեր