211652_close_icon
views-count3734 դիտում article-date 13:17 24-09-2020

Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է գործում. վարչապետ

Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը: Վարչապետը ներկայացրեց երեկ գրանցված դեպքերը և նշեց, որ երեկ հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք: «Սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ, մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ ու շատ բան կախված է անհատական պատասխանատվությունից»,- ասաց վարչապետը: Վարչապետն ասաց, թե պայմանավորվել են, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ: «Մենք պետք է հասկանանք , որ ունենք կարմիր գծեր, կարմիրն գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս պահին կա 1300 սովորական և 170 վերակենդանացման բաժանմունքում մահճակալ, որոնց 30 տոկոսը ազատ է: «Մենք ասում էինք, որ ամենաբարձր թիվը հուլիսի վեցի շրջաններում էր և ամենացածր թիվը եղել է սեպտեմբերի 11-ին, որից հետո թիվը աճում է՝ պայմանավորված շարժունակության մեծացմամբ և նաև համաճարակային կանոնների պահման կարգապահությամբ»,- ասաց նա և նշեց, որ կորոնովիրուս հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակներում պետք է շարունակենք կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավարություն և լվանալ ձեռքերը: Նախարարը նկատեց, որ կան գործոններ, որոնք դժվար են կառավարվում, մասնավորապես հասարակական տրանսպորտում վիրուսի տարածման ուղիղ ռիսկի գործոն է և այս պահին տարածման թվերը դպրոցներով չեն պայմանավորում, բայց եթե կտրուկ աճը լինի, ապա կպայմանավորեն: Վարչապետն ասաց, որ ի վերջո բոլոր երկրները մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: «Զարգացումները դա են ցույց տալիս, եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել: Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է, մենք որևէ թիվ չենք փոխել»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր