211652_close_icon
views-count1605 դիտում article-date 12:39 24-09-2020

Լուիս Սուարեսը տեղափոխվեց «Ատլետիկո». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնան» հայտարարել է, որ թիմի հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»: Ակումբները համաձայնեցրել են Սուարեսի տրանսֆերը: Մադրիդյան ակումբը 6 միլիոն եվրո կվճարի 33-ամյա հարձակվողի համար, որոնց մեջ ներառված են մի շարք բոնուսներ: «Շնորհակալ ենք այս 6 տարիների համար, Լուիս»,- ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ: Ակումբները համաձայնեցրել են Սուարեսի տրանսֆերը: Մադրիդյան ակումբը 6 միլիոն եվրո Այսօր Սուարեսը հրաժեշտի ասուլիս կտա: Հիշեցնենք, որ Սուարեսը 2014-ին էր «Լիվերպուլից» տեղափոխվել «Բարսելոնա»: Ակումբի կազմում նա չորս անգամ հաղթել է Լա լիգան և Իսպանիայի գավաթը, մեկական անգամ էլ ՝ Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Հարձակվողը կատալոնական ակումբի կազմում մասնացկել է 283 խաղի և դարձել 198 գոլի հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր