211652_close_icon
views-count1134 դիտում article-date 12:50 24-09-2020

Մարալիկում մոտ 40 հա խոտածածկույթ է այրվել

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։39-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի «Ղռխ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ղուլիգյոլ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:27-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

Նմանատիպ նյութեր