211652_close_icon
views-count2045 դիտում article-date 22:24 23-09-2020

Ֆատիի հրաժարագինը աճել է մինչև 400 մլն եվրո

«Բարսելոնան» հայտարարել է, որ կսապաշտպան Անսու Ֆատին տեղափոխվել է թիմի հիմնական կազմում: Ինչպես հայտնում է ակումբի մամլո-ծառայությունը, ֆուտբոլիստի հրաժարագինը 170-ից աճել է մինչև 400 մլն եվրո: 2020-21 մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայում» խաղալու է 22-րդ համարի ներքո, որը նախկինում պատկանում էր «Ինտեր» տեղափոխված չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալին: 17-ամյա իսպանացին մեխահասակների ֆուտբոլում նորամուտը նշել է 2019թ. օգոստոսի 25-ին: «Բարսելոնայի» կազմում նա մասնակցել է 33 խաղի, դարձել 8 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր