211652_close_icon
views-count1972 դիտում article-date 19:10 23-09-2020

ՍԴ նախագահի ընտրությունն այսօր չի կատարվել. նիստը կշարունակվի վաղը. ԶԼՄ-ներին թույլ չեն տա տեսաձայնագրել նիստը. Ուղիղ

[url=https://www.youtube.com/watch?time_continue=6&v=mG_eyNm4iic&feature=emb_logo]Tert.am[/url]-ը գրում է. ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվեց` պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Այն կշարունակվի վաղը, ժամը՝ 11-ից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: «ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգի հարցերին, նախագահի և փոխնախագահի ընտրությանը, քննարկման առարկա են դարձել կազմակերպչական և տեխնիկական հարցեր, այդ թվում՝ մի քանի ԶԼՄ-ների դիմում-խնդրանքները, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը»,-ասաց նա: Նրա տեղեկացմամբ՝ ՍԴ-ն, այդուհանդերձ, տևական քննարկումներից հետո նպատակահարմար չի համարվել դիմում-խնդրանքի բավարարումը, սակայն նիստը տեսաձայնագրվելու է: Հարցին՝ ի վերջո, նախագահի թեկնածուներ առաջադրվե՞լ են, Շաթիրյանը պատասխանեց, թե բովանդակային քննարկում թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի մասով չի ծավալվել: Նա նշեց, որ բոլոր 9 դատավորները նիստին մասնակցել են: Հարցին՝ ինչու կազմակերպչական հարցերի քննարկումն այդքան երկար տևեց, Շաթիրյանն արձագանքեց, թե ժամանակի մեծ մասը տրամադրվել է լրատվամիջոցների դիմում-խնդրանքների քննարկմանը: Մանրամասներն՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=6&v=mG_eyNm4iic&feature=emb_logo]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր