211652_close_icon
views-count3191 դիտում article-date 17:28 23-09-2020

Կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը. քննարկվել են հոկտեմբերի 8-ին սպասվող համապետական հանրահավաքի հետ կապված հարցեր

Այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և երկրի ներքաղաքական իրավիճակին ու հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր։ Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջարկով և խորհրդի անդամների միաձայն հավանությամբ Խորհուրդը կուսակցության մամուլի քարտուղար է նշանակել «Հայրենիք»-ի խորհրդի անդամ Սոս Հակոբյանին։ Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ՝ Վարդան Ոսկանյանը նշանակվել է հանրային կապերի հարցերով կուսակցության խորհրդական։ Շնորհավորելով գործընկերներին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ կուսակցությունը համալրվում է արհեստավարժ մասնագետներով, որոնց ուսերին մեծ պատասխանատվություն է դրված։ Կուսակցության խորհուրդը քննարկել է նաև հոկտեմբերի 8-ին սպասվող համապետական հանրահավաքի հետ կապված հարցեր։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր