211652_close_icon
views-count971 դիտում article-date 18:00 23-09-2020

Իրականացվել է միջազգային ստանդարտի ամենամյա գնահատում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում օրերս անցկացվել է միջազգային հավատագրման ամենամյա գնահատման հերթական գործընթացը: Իրականացվել է լաբորատոր գործունեության ու կարողությունների համապարփակ վերագնահատում, ինչպես նաև ISO/IEC 17025-2017 ստանդարտի պահանջին համապատասխանության գնահատում: Որևէ անհամապատասխանություն չի հայտնաբերվել: Հավատարմագրման գործընթացն անցկացրած՝ Ամերիկայի ստանդարտների ինստիտուտի (ANSI) հավատարմագրման ազգային մարմնի (ANAB) գնահատող-փորձագետ Ալան Լաֆֆինը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ: [b]Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր