211652_close_icon
views-count1542 դիտում article-date 15:41 23-09-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Գեղարքունիքի մարզում ապօրինի որսի դեպք է արձանագրել

Ս.թ. սեպտեմբերի 20-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության բաժնի, Գեղարքունիքի և Կոտայքի տարածքային բաժինների աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելման նպատակով համատեղ հերթական խստացված ստուգայցի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի հարակից որսահանդակում արձանագրել են ապօրինի որսի դեպք։ ՀՀ Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչներ Հ.Ա-ն և Ս.Կ-ն որսացել են 48 հատ լոր տեսակի թռչուն, որը թույլատրված չափաքանակից ավել է։ Որսորդական զենքերը և իրեղեն ապացույցներն առգրավվել են։ ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնում հարուցվել է վարչական վարույթ, իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության։ Ստուգայցերը շարունակվում են։

Նմանատիպ նյութեր