211652_close_icon
views-count1981 դիտում article-date 14:36 23-09-2020

Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր. Բնակիչների նամակը՝ ԱԺ պատգամավորներին

Ամուլսարի հանքի համայնքների բնակիչների բաց նամակն են ուղղել ԱԺ պատգամավորներին: Ստորեւ ներկայացնում ենք նամակը. «Հարգելի օրենսդիրներ, Ձեզ դիմում են Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի Ամուլսարի հանքավայրի հարակից համայնքների բնակիչներ։ Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ ստեղծվում էին նոր բիզնեսներ, իրականացվում էին սոցիալական ծրագրեր։ Ավելի քան երկու տարի է մենք զրկվել ենք Ամուլսարի տված հնարվորություններից, քանի որ մի խումբ մարդիկ որոշել են իրենց դրսեւորել որպես «բնապահպան» ու «գիտնական», հանդես գալով համայնքի անունից, որը չեն ներկայացնում։ Մեզ համար անհասկանալի է, թե ինչու են տարբեր պատգամավորներ աջակցում ապօրինություն իրականացնողներին։ Չէ՞ որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է պաշտպանի օրենքը։ Մեր համայնքներում հազարավոր բնակիչներ ապօրինի զրկված են աշխատանքից, ապօրինի փակ են Ամուլսարի ճանապարհները։ Համայնքին աջակցելու փոխարեն, որոշ պատգամավորներ՝ թե' իշխանական, թե' ընդդիմադիր երկու տարի պարբերաբար այցելում են ու քաջալերում ապօրինություն անողներին։ Իսկ քանի՞ անգամ են ԱԺ պատգամավորները այցելել իրենց աշխատանքով իրենց տունը պահելու օրինական իրավունքից զրկված այս համայնքների բնակիչներին։ Մենք պահանջոմ ենք օրենսդիր մարմնից կատարել նաեւ օրենքի պահապանի դերը եւ միայն քաղաքական շահերով չառաջնորդվել։ Դուք խաղում եք այս համայնքներում հազարավոր մարդկանց ճակատագրերի, այս տարածաշրջանի ապագայի, երկրի հեղինակության հետ։ Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր։ Այն վաղուց դարձել է քաղաքական խնդիր ու ոմանց համար քաղաքական էժան դիվիդենտների առիթ։ Կոչ ենք անում սթափվել եւ կանգնել օրենքի ու այս համայնքների ու երկրի իրական շահի կողքը։ Հարգանքով` Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների անունից [b]«Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբ[/b]

Նմանատիպ նյութեր