211652_close_icon
views-count3832 դիտում article-date 20:17 22-09-2020

«Ռոմային» պարտություն են գրանցել «Վերոնայի» հետ խաղում

Իտալիայի առաջնության 1-ին տուրում «Վերոնայի» հետ խաղում, որն ավարտվել էր 0:0, «Ռոմային» տեխնիկական պարտություն են գրանցել: Այդ խաղին մասնակցած կիսապաշտպան Ամադու Դիավարան մրցաշրջանի համար հայտավորվել էր որպես 22 տարեկանը չլրացած խաղացող, մինչդեռ հուլիսի 17-ին լրացել էր նրա 23-ամյակը: Դա հիմք է հանդիսացել, որպեսզի «Ռոմային» գրանցվի 0:3 հաշվով պարտություն: Հռոմեական ակումբը բողոքարկել էր որոշումը, սակայն այն մերժվել էր:

Նմանատիպ նյութեր