211652_close_icon
views-count2173 դիտում article-date 20:30 22-09-2020

Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՌԴ ԶՈՒ «Կապուստին Յար» զորավարժադաշտում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հանդիսավոր բացման և մասնակից երկրների պետական դրոշների բարձրացման արարողությունը: Հանդիսավոր շարանցմանը մասնակցել է նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը։ Սեպտեմբերի 21-ից 26-ն անցկացվող զորավարժությունների շրջանակում խաղարկվելու են ահաբեկչական գործողությունների հակազդման և համատեղ գործողությունների իրականացման սցենարներ։ «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված է շուրջ 80 հազար զինծառայող (այդ թվում՝ մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման, ՀՕՊ, ռազմածովային ուժերի և հատուկ զորքերի միավորումներ ու զորամասեր): Զորավարժությանն ընդգրկված են մինչև 250 տանկ, մինչև 450 հետևակի մարտական մեքենաներ և զրահատեխնիկա, մինչև 200 հրետանային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր