211652_close_icon
views-count1810 դիտում article-date 22:46 22-09-2020

Նավալնին Ռուսաստանին մեղադրում է իր գործով կարևոր ապացույցները պահելու մեջ

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին պահանջել է Ռուսաստանի իշխանություններից վերադարձնել իր հագած հագուստը, երբ անցյալ ամիս առողջական վիճակի կտրուկ վատթարացումից հետո տեղափոխվել էր հիվանդանոց, և մեղադրել է Մոսկվային իր գործով կարևոր ապացույցները գաղտնի պահելու մեջ, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5592200.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Նա ասել է, որ հագուստները վերցրել են իրենից Գերմանիա տեղափոխվելուց առաջ: Գերմանական երեք երկրամասերում իրականացված լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ Նավալնին թունավորվել է նովիչոկ տեսակի թույնով, ինչի վերաբերյալ Արևմուտքը Ռուսաստանից բացատրություն էր պահանջում: Մոսկվան պնդում է, որ դեռ հանցագործության ապացույցներ չի տեսել և հրաժարվում է հետաքննություն սկսել: Փոխարենը սկսել է նախաքննություն: Կրեմլը հերքել է Նավալնիի հիվանդության հետ իր հնարավոր կապը: «Մինչ Գերմանիա տեղափոխելու թույլտվություն տալը, նրանք հանեցին իմ բոլոր հագուստները և ինձ ամբողջովին մերկ ուղարկեցին», - գրել է Նավալնին իր կայքում: «Հաշվի առնելով, որ Novichok-ը հայտնաբերվել է իմ մարմնի վրա, իմ հագուստը շատ կարևոր իրեղեն ապացույց է: Ես պահանջում եմ, որ հագուստս զգուշորեն փաթեթավորեն պոլիէթիլենային տոպրակի մեջ և վերադարձնեն ինձ»,- գրել է նա: Նավալնին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել նաև իր կնոջ՝ Յուլիայի հետ:

Նմանատիպ նյութեր