211652_close_icon
views-count1003 դիտում article-date 18:02 22-09-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 18-ից 22-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 155 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 34, անձնական ունեցվածքի գողության` 33, խարդախության՝ 17, ծեծի՝ 11, ընտանեկան բռնության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 8, խուլիգանության՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, անձի առևանգման ու 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, գույքը դիտավորությամբ վնասելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ազատությունից ապօրինի զրկելու, թմրանյութի իրացման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, փաստաթղթի կեղծիքի, անառակաբարո գործողություններ կատարելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման և անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, կողոպուտի և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար. 4 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր