211652_close_icon
views-count1102 դիտում article-date 16:59 22-09-2020

Արմեն Փամբուխչյանը կզբաղեցնի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը

«Իմ քայլը» խմբակցության՝ մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գործադիրում կզբաղեցնի Արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը: «[url=https://armenpress.am/arm/news/1028403.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Փամբուխչյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «2 տարի խորհրդարանում գտնվելով՝ ես որոշում եմ կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ գործադիրում իմ ծառայությունները մատուցել: Եվ քաղաքական թիմը դրան տվել է հավանություն: Տեղափոխվելու եմ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ որպես նախարարի տեղակալ»,-ասաց Փամբուխչյանը: Նա նշեց, որ իր բնույթին ավելի բնորոշ է գործադիրում, քան օրենսդիրում աշխատանքը Անդրադառնալով հարցին, թե հրավերն անձամբ Նիկոլ Փաշինյանից է ստացե՞լ, Փամբուխչյանը պատասխանեց, որ ինքն է առաջարկել, առաջարկն էլ հավանության է արժանացել: Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Նմանատիպ նյութեր