211652_close_icon
views-count41207 դիտում article-date 11:37 22-09-2020

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են ՎԱԶ 2107-ն ու ՎԱԶ 217130-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 20-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 08;30-ի սահմաններում Մրգավան գյուղում բախվել են 46-ամյա Մեսրոպ Մկրտչյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի 91 ԼR 911 համարանիշի և Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Կարապետյանի վարած ՎԱԶ 217130 մակնիշի 36 FA 279 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետաևնքով Ա. Կարապետյանը բուժօգնության է դիմել «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մ. Մկրտչյանն աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունում՝ որպես օղակի հրամանատար։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր